տուն Լուրեր ՀԱՊԿ քարտուղարը վստահեցնում է` 102­րդ ռուսական ռազմաբազայի վերազինումը պլանային աշխատանքների մաս է

ՀԱՊԿ քարտուղարը վստահեցնում է` 102­րդ ռուսական ռազմաբազայի վերազինումը պլանային աշխատանքների մաս է

112
0

razmabaza

Հայաստանում` Գյումրիում, տեղակայված ռուսական 102­րդ ռազմաբազան էքստրաօրդինար կերպով չի մեծացնում իր ռազմական ներուժը. կատարվում են պլանային աշխատանքներ: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին Երևան­Մոսկվա­ Աստանա տեսակամուրջով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Եվ Տաջիկստանում գտնվող 101­րդ բազան, և հայաստանյան 102­րդ բազան միացված են վերազինման համակարգին, որն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնությունում: Խոսքը գնում է ամենաժամանակակից վերազինման ապահովման և դրանք պատրաստության բավարար մակարդակի բերելու մասին: Այստեղ խոսքը գնում է պլանային աշխատանքների մասին»,­ասաց Բորդյուժան` անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում փորձագետները մտահոգված են, որ ռուսական 102­րդ բազայի տեխնիկապես վերազինումը ռուս­թուրքական լարված հարաբերությունների հետ է կապված: «Որպես զինվորական` կարող եմ ասել, որ միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, հագեցվածությանը, կազմակերպվում են անընդհատ: Չեմ կարող ասել, որ 102­րդ բազան էքստրաօրդինար ձևով մեծացնում է իր ռազմական ներուժը, ամեն դեպքում ինձ այդպիսի բան հայտնի չէ»,­եզրափակեց պաշտոնյան: