տուն Լուրեր ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Հայաստանի կողմից Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություն չունի

ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Հայաստանի կողմից Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություն չունի

78
0

ՀԱՊԿ-ի ղեկավարությունը տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես հարցո՞ւմ է ներկայացրել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին  РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Ես տեղեկություններ չունեմ այն մասին, որ հայկական կողմը պաշտոնական որևէ փաստաթղթով դիմել է գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հայկական կողմից համապատասխան դիմումի դեպքում անհրաժեշտ կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համաձայնեցված ընթացակարգ իրականացնել:

«Դրանից հետո Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կկայացնի»,  ասել է Վ. Սեմերիկովը, մանրամասնելով, որ այդ գործընթացի տևողությունը կախված կլինի, թե ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունները կանցկացնեն համաձայնեցման ընթացակարգը, և դրանում ով ներգրավված կլինի: