տուն Լուրեր ՀԱՊԿ­ն արձագանքել է ու կարձագանքի անդամ­երկրների անվտանգության դեմ ուղղված գործողություններին. Բորդյուժա

ՀԱՊԿ­ն արձագանքել է ու կարձագանքի անդամ­երկրների անվտանգության դեմ ուղղված գործողություններին. Բորդյուժա

84
0

Nikolay-Bordyuzha-ODKB-ne-NATO-ee-interesuet-lish-zashchita-svoikh-gosudarstv-52831

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արձագանքել է, արձագանքում է և կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է անդամ­երկրների անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին փետրվարի 12­-ին Աստանա­Երևան­Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով հայ լրագրողի հարցին, թե ինչն է խանգարում կազմակերպությանը հայտարարություններ անել` ի պատասխան Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի գործողությունների: «Հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ­երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով Կովկասում իրավիճակի հետ կապված: Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ հայտարարում են, որ ՀԱՊԿ­ը չի արձագանքում, ինձ համար զարմանալի է: Մենք ամենամյա հայտարարություններում անդրադառնում ենք հարցին»,­«Արմենպրես»­ի փոխանցմամբ` ասաց Բորդյուժան: Նա հավելեց, որ մեկ ամիս առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում, մեկնաբանություն տալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ, նշել է, որ հայ­ադրեջանական սահմանին ու շփման գծում լարվածության էսկալացիան անընդունելի է: «Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ հայտարարությունները բավարար են, ու ոչինչ չի ազդում մեր կազմակերպության հեղինակության վրա»,­-ավելացրեց պաշտոնյան: