տուն Լուրեր ՀԱՊՀ 20 ուսանողներ այս տարի ևս արժանացան «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակների (լուսանկարներ)

ՀԱՊՀ 20 ուսանողներ այս տարի ևս արժանացան «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակների (լուսանկարներ)

225
0

IMG_2918

Հիմնադրամի նախագահ, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի նախկին շրջանավարտ Խաչատուր Սուքիասյանը կրթաթոշակներ հանձնեց ՀԱՊՀ բակալավրիատի տարբեր ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով պայմաններում գտնվող 20 ուսանողների` յուրաքանչյուրին նվիրաբերելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ պլաստիկ քարտեր 250 000-ական ՀՀ դրամի առկայությամբ:

ՀԱՊՀ ուսանողներին տրվող այս կրթաթոշակի նպատակն է խթանել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին` հայաստանյան աշխատաշուկան հնարավորինս համալրելով հմուտ և բանիմաց երիտասարդ մասնագետներով:

IMG_2956

Սույն գործառույթը կրում է շարունակական բնույթ և «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, կարևորելով գիտության և կրթության դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, արդեն չորս տարի իրականացնում է այս ծրագիրը:

«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 1999թ-ին և անընդմեջ իրականացրել բազմաթիվ սոցիալական, մշակութային, կրթական ծրագրեր:

IMG_2956