13 տարվա ընդմիջումից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանտ Կարապետյանը արդեն Հայաստանում է: Ինչպես միշտ հայ չեմպիոններին առաջինն ընդունել ու շնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվրոպայի նորընծա չեմպիոնի ու ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դա երկար սպասված մեդալ էր ու այն պետք է դառնա ձյուդոյի հայկական դպրոցի նոր հաղթանակների սկիզբը: