տուն Լուրեր Հանուն մեծ ներդրումների մենք պետք է որոշ կանոնների հարմարվենք. Միքայել Մելքումյան

Հանուն մեծ ներդրումների մենք պետք է որոշ կանոնների հարմարվենք. Միքայել Մելքումյան

104
0

Միքայել Մելքումյան

Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» նախագիծը:

Պատգամավորներին ամենից շատ հուզող հարցը ներդրումների հարցն է: Նախորդ շաբաթ կայացած քառօրյայի ընթացքում, երբ նախագիծը նոր դրվեց քննարկման, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  մտահոգություն հայտնեց «Ալյոտիկ» ընկերության վերաբերյալ, որը հանդիսանում է ծրագրի ներդրողը: Այսօր իր ելույթում նույն մտավախությունը հայտնեց նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փոխարենը ծրագիրը դրական է գնահատում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Իբր Հայաստանում ներդրումներ են իրականացնում, մենք էլ դրել եղածներին ենք պրիտենզիա ներկայացնում: Հանուն մեծ ներդրումների մենք պետք է որոշ կանոնների հարմարվենք: Իսկ եթե Ձեզ այդքան մտահոգում է ներդրումներ հարցը, ապա ինչո՞ւ չեք առաջարկում ներդրումների վերահսկման հանձնաժողով ստեղծել»,- դիմելով Փոտանջյանին՝ ասաց Մելքումյանը:

Վերջինս ընդգծեց, որ թերությունների հետ մեկտեղ ծրագիրը որպես ներդրումային ծրագիր լավ ծրագիր է և ԲՀԿ-ն կողմ կքվեարկի դրան:

 

Լուսանկարը՝ Photolur-ի: