տուն Լուրեր Հանրությունն իր ձևավորված կարծիքն ունի Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին. Տիգրան Ուրիխանյան

Հանրությունն իր ձևավորված կարծիքն ունի Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին. Տիգրան Ուրիխանյան

140
0

tigran_urikhanyan

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը խուսափեց կոնկրետ մեկնաբանություն տալ: Նա Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրության շրջանում արդեն ձևավորված կարծիք կա Սյունիքի արդեն վերանշանակված մարզպետի մասին:

«Վստահ եմ, որ հանրությունն ունի իր կարծիքն ու գնահատականը: Այդ կարծիքը ձևավորվել է և պաշտոնավարման տարիների ընթացքում, և այդ հայտնի դեպքերի հետ կապված: Հանրությունն իր ձևավորված կարծիքն ունի»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե արդյոք Սուրիկ Խաատրյանի վերանշանակումը արհամարհական վերաբերմունք չէ ամբողջ ժողովրդի նկատմամբ, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց.

«Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է»: