ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ Հանրայինն օպերատիվ ու անաչառ չէ.
«Հանրայինը պետք է սպասարկի հանրության բոլոր շերտերի շահերը: Դա ձեր կանոնակարգում է նշված: Սակայն ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ հանրային լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն Հանրայինում տեղ չի գտնում: Դուք ասում էիք, որ հասարակության 80 տոկոսը դեմ է Կենսաթոշակայինին, բա ինչի էդ 80 տոկոսի տեսակետը Հանրայինով չներկայացվեց: Ես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից եմ և Հանրայինով եթեր չեմ ունեցել: Առևտրականներն ԱԺ- ի դիմաց, Գյումրիում, ամենուր բողոքում են, Հանրայինով չկա: Պետրոսը օպերատիվ հրավիրեց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցչին: Ստացվում է, որ մարդը օպերատիվ, անաչառ լուրեր է ուզում, ուրեմն Հանրային չի նայելու: Օպերատիվ արձագանքման խնդիրը հանրայինը չի ներկայացնում: Դուք կարող եք քարոզել, մատուցել իշխանությանը, դա ձեր իրավունքն է, բայց այլակարծությունը կաղում է ձեզ մոտ: Էս արդյունքները մենք քննարկում ենք հոկտեմբերին: Պետք է շուտ քննարկեինք»: