տուն Լուրեր Հանրայինի վարկերը Կառավարությունն է փակել. Արամ Մանուկյան

Հանրայինի վարկերը Կառավարությունն է փակել. Արամ Մանուկյան

133
0

Aram-Manukyan12-e1351887034315

Աժ քառօրյայի հերթական նիստի ժամանակ Հանրային հեռուստատեսության գործունեության մասին զեկուցող Հանրային հեռուստաընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:


-Պարոն Ջաղինյան շատ հարցեր ունեմ, լավ կլինի, որ նշումներ անեք,- այսպես սկսեց իր խոսքը պատգամավորը, այնուհետև ուղղեց հարցերը:

«Որքա՞ն վարկեր ունեք վերցրած: Ձեր վարկերը Ձեր աղյուսակի մեջ չեն երևում, ինչու՞: Վարկերը փակվել են Կառավարության պահուստային ֆոնդից: Ի՞նչ կարիք կար մտնել վարկի տակ, եթե գիտեիք որ չեք կարողանալու մուծել»:


Պատասխանելով պատգամավորին, Ռուբեն Ջաղինյանն ասաց.
«Նախևառաջ ես կարծում եմ, որ Դուք ճիշտ կանեք, որ գրավոր դիմեք մեզ և մանրամասն պատասխան կստանաք: Ուղղակի պետք է հասկանալ, որ Հանրայինի տարածքում այլ կառույցներ էլ կան: Օրինակ՝ կա Երևան ստուդիան, որը պատմական նշանակություն ուներ և քանդվում էր: Մնացած հարցերին կպատասխանեմ գրավոր՝ չծավալվելով այդ թվերի մեջ»: