տուն Լուրեր Հանրայինի լուսաբանման ամբողջ գործընթացն անաչառ չէ. Միքայել Մելքումյան

Հանրայինի լուսաբանման ամբողջ գործընթացն անաչառ չէ. Միքայել Մելքումյան

93
0

aaa

ԱԺ նիստում Միքայել Մելքումյանը, խոսելով Հանրային հեռուստաընկերության ծրագրերի մասին, ասաց.

«Հարցն իրոք շատ կարևոր է, միշտ էլ հետևել ենք մեր առաջին ալիքի հաղորդումներին, այդ հետաքրքրությունը մեծացել է պատգամավոր դառնալուց հետո, երբ օրենսդիրի աշխատանքը լուսաբանելու գործընթացին շատ ուշադիր հետևում ենք: Սխալված չեմ լինի, եթե նշեմ` չկա պատգամավոր, որ այդ գործընթացին հետևված չլինի: Վերջերս լուսաբանման հետ կան դրական տեղաշարժեր, բայց չեմ խոսում բովանդակության մասին, ընդհանրապես կարծիքների օբյեկտիվ սպեկտրը ներկայացնելու առումով: Դրականի հետ պետք է քննադատորեն նշեմ նաև, որ ելույթները հերթով չեն գնում: Ես չգիտեմ լրատվական ծառայության առանձնահատկությունը։ Իհարկե, մի բան պարզ է` նրա կառավարումը հսկողության տիրույթում է: Ես կուզեի` պարոն Ջաղինյանն այստեղ լիներ` իրեն հարց տայի. «Տիրապետո՞ւմ եք լրատվական տիրույթին, թե ոչ»:

«Կան սուբյեկտիվ որոշումներ, որոնց մասին կնշեմ` պետք է լուսաբանման ամբողջ գործընթացն անաչառ կերպով ներկայացվի, երկորդ հաղորդման մեջ չի երևում հանրայինի բնույթը, կա՞ հանրային հեռուստաընկերության մեկ մեկնաբան, որը ժողովրդականություն է վայելում։ Կան պրոֆեսինոլաներ, բայց պետք է ժողովրդի կողմից ընդունվեն ու ճանաչվեն», —ասաց  նա։