ԱԺ քառօրյայում դիմելով զեկուցող, Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց.
«Այսօր ֆունդամենտալ առումով պետք է տարանջատել ընդհանուր հեռուստատեսություն ու հանրային հեռուստատեսություն երևույթները: Այսօր կան հաջողություններ հանրայինի ու ժողովրդի միջև: Եթերը լավագույն պռոդուկտն է այս ամենի: Մենք ունենք խիստ ու էմոցիոնալ լսարան՝ ի դեմս սփյուռքի: Ունենալով 120 պետություններում սփռված հայրենակիցներ, որոնց համար Հանրային հեռուստաընկերության եթերը երևի թե առաջին հայապահպանության գործոնն է, կխնդրեի, որպեսզի այս առումով Ձեր անելիքները ներկայացնեիք»:
Պատասխանելով պատգամավորին, Ջաղինյանն ասաց.
«Մենք արդեն կես տարի է լուրջ փոփոխություններ ենք մտցրել սփյուռքի առումով, հանդիպումներ ենք ունեցել, կարծիքներ հաշվի առել: Այժմ հանել ենք արտասահմանյան ֆիլմերը՝ դնելով հին ու նոր հայկական ֆիլմեր: Իսկ դրսից գնված սերիալները չեն հասնում սփյուռքահայերին, այլ ուղղակի հանվում են ու դրվում հայկական ֆիլմեր»,-եզրափակեց Ջաղինյանը: