ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019 թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:
ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:
Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:
2020 թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ
Արագածոտնի մարզ | |||
1 | «Ագաթ 777» ՍՊԸ | Արագածոտնի մարզ. գ. Հարթավան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ: |
Կոտայքի մարզ | |||
2 | «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ: |
3 | Զօր ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
4 | «Արզնի մսամթերք» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
5 | «Մաեդե» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Զորավան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
6 | Ա/Ձ Կարինե Առաքելյան | Կոտայքի մարզ, ք. Աբովյան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
7 | «Հանիավան սփրինգս» ՍՊԸ | Կոտայքի մարզ, ք. Հրազդան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
8 | Ա/Ձ Աշոտ Ղազարյան | Կոտայքի մարզ, ք. Հրազդան | Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
9 | «Ֆերմա» ՍՊԸ | Կոտայքի մարզ, ք․Աբովյան | Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
Լոռու մարզ | |||
10 | Ա/Ձ Խասիկ Տիտանյան | Լոռու մարզ, գ. Օձուն | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
11 | «Միտք» ՍՊԸ | Լոռու մարզ, գ. Դարբաս | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Սյունիքի մարզ | |||
12 | «Գյուղարտ» ՓԲԸ | Սյունիքի մարզ, ք. Կապան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
13 | «Մարիլա» ՍՊԸ | ՀՀ Սյունիքի մարզ գ. Սյունիք | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Վայոց Ձորի մարզ | |||
14 | «Արա Լեռ ՏՌՏ» ՓԲԸ | Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արարատի մարզ | |||
15 | «Ոսկե կացին» ՍՊԸ | Արարատի մարզ, ք. Մասիս | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |