տուն Լուրեր Հանրապետությունում տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը

Հանրապետությունում տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը

134
0

տեղւմնեռ

Այս տարվա ձմեռը բավականին հետաքրքիր ձմեռ էր, բայց չէի ասի, որ այն աննախադեպ էր: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանըˋ խոսելով այս տարի գրանցված տաք ձմռանից և առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումներից:

«Նման ձմեռներ մեզանում գրանցվել են 1955, 1966, 1997, 2010 թվականներին, երբ  դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը 3-5 աստիճանով նորմայից բարձր է եղել: Այս տարի ևս դեկտեմբերին նույն ջերմաստիճանն է գրանցվել: Հունվարին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3 աստիճանով:  Դեկտեմբերին տեղումների քանակը նորմային մոտ է եղել, իսկ հունվարինˋ նորմայից ցածր: Արարատյան դաշտում ձնածածկ չի արձանագրվել»,-նշեց բանախոսը:

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին լեռնային և նախալեռնային շրջաններում առատ ձյուն է տեղում: Ըստ փորձագետի՝ տեղումները կշարունակվեն մինչև ամսի 15-ը:

«Առաջիկա հինգ օրվա ընթացքում տեղումները կշարունակվենˋ ուժեղանալով և  թուլանալով: Փետրվարի 13-15-ը  շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, 12-ի գիշերը Արարատյան դաշտում ձնախառն անձրև կտեղա, իսկ օդի ջերմաստիճանը հանրապետության շրջանում կնվազի մինչև 3 աստիճանով:  Փետրվարի առաջին 10-օրյակում  ջերմաստիճանը 7-9 աստիճանով բարձր էր նորմայից, բայց երկրորդ  10-օրյակում այն կհավասարվի նորմային, հավանական է նկատվի բացասական շեղում»,-ընգդծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է մարտին սպասվող ջերմաստիճանին, ապա ըստ նախնական կանխատեսումներիˋ մարտին կգրանցվի նորմայից մեկ աստիճան տաքություն:

 

Վարդուհի Ստեփանյան