Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Քամին` արևելյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, սեպտեմբերի 20-ին` +32, սեպտեմբերի 21-23-ին` +33 աստիճան: