Վերջին տարվա ընթացքում քաղցկեղի դեմ պայքարելու համար բժշկի դիմած քաղաքացիների թիվն ավելացել է, որը նպաստել է քաղցկեղի բուժման մեծացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Եթե նախկինում մենք հետազոտված ամեն 15 կնոջ մոտ հայտանբերում էինք քաղցկեղ, ապա հիմա 2014-ի ընթացքում քաղցկեղ է հայտնաբերվել ամեն դիմած 20 կնոջ մոտ: Սա թույլ է տալիս փաստել, որ կանայք ավելի շատ են սկսկել բժշկի դիմել, ինչը գովելի է: Մարդիկ չպետք է վախենան ախտորոշումից, այլ պետք է մտածեն հիվանդության կանխարգելման մասին»,-ասաց նա:
Կենտրոնի տվյալների համաձայնˋ 2014-ին կենտրոնում կատարվել է 21,873 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 802 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվածների թիվը կազմել է 299: Նախորդ տարի կենտրոնում հետազոտվել է 193 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է 4 քաղցկեղի դեպք, մինչդեռ միայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն գրանցվել է տղամարդու 1 քաղցկեղի դեպք:
Անդրադառնալով քաղցկեղի տարիքինˋ բանախոսը նկատեց, որ հանրապետությունում նկատվում է քաղցկեղով հիվանդացողների երիտասարդացում: «Մեր գործունեությոն 17 տարվա ընթացքում մենք ունեցել ենք 0-18 տարեկան 60 երիտասարդ այցելու, թիվը մեծ չէ, բայց մտահոգիչ է: Մինչդեռ պետք է նշեմ, որ բավականին գովելի է այն հանագամանքը, որ երիտասարդները ևս սկսել են ժամանակին հետազոտվել: Սա փաստում է առողջական դաստիարակության բարձրացման մասին»,-նշեց բանախոսը:
Վերջինս շեշտեց, որ աշխարհում ամենաքիչը քաղցկեղ է ախտորոշվում սևամորթների և ճապոնացիների մոտ, մինչդեռ սրա պատճառները դեռևս հայտնի չեն:
Վարդուհի Ստեփանյան