Հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 21-22-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի էական բարձրացում է կանխատեսվում:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ այսօր հանրապետության տարածքին արևմուտքից մոտենում են բավականին տաք օդային հոսանքներ. «Օդի ջերմաստիճանը հատկապես զգալի կբարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային մարզերում՝ մոտ 5-7 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 3-4 աստիճանով: Տավուշի և Սյունիքի Հովիտներում, Մասնավորապես Իջևանում, Բագրատաշենում, Կապանում, Մեղրիում սպասվում է մինչև +15 աստիճան տաքություն, իսկ Արարատյան դաշտում և Երևանում երեկվա 0 աստիճանի փոխարեն այսօր և վաղը արդեն կունենանք մինչև +5 աստիճան տաքություն: Ողջ շաբաթվա ընթացքում տաք եղանակը կպահպանվի, հիմնականում սպասվում են առանց տեղումների օրեր»:
Հիդրոմետի հավաստմամբ՝ միայն այսօր և դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում կա թույլ և կարճատև ձյան հավանականություն: