«Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա: Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը և վաղը առավոտյան ժամերին, առանձին հատվածներում կթափվի ամսեկան նորմայի չափ անձրև և ձյուն: Ընդ որում լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային բնակավայրեորւմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելոիություն: Նախալեռնային և հոտային բնակավայրերում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ»,-այս մասին araratnews.am-ին տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:
Հիդրոմեդի հավաստմամաբ՝ մարտի 29-ի կեսօրից հետո ցիկլոնը աստիճանաբար կկորցնի իր ուժը, ինչի հետևանքով կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը.«Մարտի 30-31-ին հանրապետությունում փոփոխական ամպամածությունը կպահպանվի, հատկապես կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն նաև կարճատև անձրևներ: Քանի որ գիշերը հանրապետություն են ներխուժելու արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ապա վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10…+12 աստիճանի սահմաններում»: