տուն Լուրեր Հանրապետության որոշ տարածքներում գրանցվել է ցրտահարություն. գյուղնախարար

Հանրապետության որոշ տարածքներում գրանցվել է ցրտահարություն. գյուղնախարար

127
0

Sergo-Karapetyan

Հանրապետությունում ջերմաստիճանի նվազումը կպահպանվի նաև այսօր գիշերը և վաղը, այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարի  խոսքով` հանրապետության որոշ տարածքներում գրանցվել է ցրտահարություն, մասնավորապես  Զվարթնոցում, Փարաքարում, Մերձավանում:

«Որոշ տեղերում  ջուրը սառել է անգամ գետնի վրա, իսկ որոշ վայրերում էլ ընդհանրապես չի եղել ցրտահարություն»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարը հորդորեց ավանդական եղանակով պաշտպանվել ցրտահարությունից, իսկ թե ինչ կորուստներ են գրանցվել ցրտահարության հետևանքով` նախարարն ասաց` դեռ վաղ է գնահատել: