Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
«Հորդորում ենք վարորդներին՝ վերը նշված ժամից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք»,-ասվում է հայտարարությունում: