տուն Լուրեր Հանրապետության դժվարանցանելի ավտոճանապարհները

Հանրապետության դժվարանցանելի ավտոճանապարհները

90
0

19.12.24.1

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում տեղ-տեղ առկա է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: