ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սարոյանն ասաց, որ կոալիցան «լավ բան է, միացում է, ուժեղանալ է»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո, խի ա թուլացած, ինչքան իրար հետ նորմալ լինենք, հավաքված լինենք, այնքան ուժեղ կլինենք, անպայման պետք է քանդվե՞նք»:
Այն հարցին էլ, թե մյուս քաղաքական ուժերի հետ է՞լ եք ձեր համագործակցությունը պատկերացնում, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե՝ այո, շատ հնարավոր է, Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»: