Այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը անդրադարձավ Շոտլանդիայի անկախության հանրաքվեին:
«Մեր վարչապետի և Շոտլանդիայի առաջին քարտուղարի միջև կնքվեց համաձայնագիր, որով որոշվեց, որ քվեարկությունը պետք է լինի օրինական, արդար և որոշիչ: Եվ Շոտլանդիայի երիտասարդ սերնդի համար այն պիտի վերջնակետ լիներ: Հատուկ օրենք ընդունվեց, որը թույլ պետք է տար հանրաքվե անցկացնել: Եվ մենք տեսանք, թե հաջորդ առավոտյան ինչ արդյունք գրանցվեցˋ 55 տոկոսը ասաց ոչ անկախանալուն, 45 տոկոսն ասաց այո»,-ասաց Քեթի Լիչը:
Դեսպանը նշեց, որ պարզից էլ պարզ է, որ դա միայն ստատուս քվոյի մասին չէ:
«Արդյունքում Շոտլանդիան քվեարկեց ունենալու համար ավելի հզոր խորհրդարան, որին պետք է աջակցեր հզոր Միացայալ թագավորությունը: Ինչպես նշեց մեր վարչապետը, լավ է Շոտլանդիայի պարագայում, որ վերանայում ենք իրավունքը, և մյուս ժողովուրդները նույնպես պետք է ունենան հնարավորություն՝ վերանայելու իրենց իրավունքները: Ինչպես նշեց մեր վարչապետը, այս քարոզարշավը դժվար պայքար էր, որը նաև կրքեր բորբոքեց: Ռեկորդային թվեր էին գրանցումների և ռեկորդային թվեր՝ քվերակության: Մենք իրոք հպարտ ենք տեսնելու, թե Շոտլանդիայի ժողովուրդը ինչպես է քվեարկում և այս մարտահրավերին դիմակայում: Հիմա մեր անելիքն է, որ բոլորս միասին նայենք առաջ և պարզենք, թե ինչ կարող ենք անել: Հանրաքվեն հնարավորություն էր ժողովրդի համար արտահայտվելո,ւ և արդյունքները պարզ էին ու ընդունելի»,-ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը: