տուն Քաղաքական Միջազգային Հանրաքվեին հաջորդած անկարգությունների ժամանակ 11 շոտլանդացի է ձերբակալվել

Հանրաքվեին հաջորդած անկարգությունների ժամանակ 11 շոտլանդացի է ձերբակալվել

112
0

357239981

Գլազգոյի ոստիկանությունը Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակմանը հետևած անկարգությունների ժամանակ ձերբակալել է նվազագույնը 11 մարդու: Այս մասին հաղորդում է STV հեռուստաալիքը:

Ձերբակալությունները կատարվել են քաղաքային հրապարակներից մեկում անկախության կողմնակիցների ու հակառակորդների միջև առաջացած լարվածության ընթացքում: Ոստիկանությունը շարունակում է գործողությունները՝ ուսումնասիրելով դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 18-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 100% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ էր դարձել, որ Շոտլանդիայի բնակչության 55,3%-ը (2 001 926 մարդ) դեմ է երկրամասի անջատմանը Մեծ Բրիտանիայից:

Արդյունքների հրապարակումից հետո հրաժարական է ներկայացրել Շոտլանդիայի առաջին նախարար (կառավարության ղեկավար) և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը: