Հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն նշում է ստեղծման 125-ամյակը։ Գիշերային այս ակումբը հայտնի է դարձել Անրի Տուլուզ Լոտրեկի հանրահայտ կտավների շնորհիվ, ինչպես նաև տարբեր սցենարներով նկարահանված ֆիլմերով։
Օբյեկտն աշխատում է շուրջօրյա, 1800 տեղերը գրեթե միշտ զբաղված են։ Ամեն օր այստեղ ցուցադրվում է երկու ներկայացում։ Ամեն տարի ակումբի դահլիճներ են այցելում ավելի քան 600 հազար մարդ։ Անցած տարի ակումբի շրջանառությունը կազմել է 65 մլն եվրո։
«Մուլեն Ռուժը» բացվել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին, ինչը նվիրված էր Փարիզում համաշխարհային ցուցահանդեսի ավարտին։ Այն ժամանակ ակումբի գլխավոր համարը կադրիլն էր, որը հետագայում անվանվեց անգլիական կանկան։
125 տարվա ընթացքում «Մուլեն Ռուժում» ելույթ են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էդիթ Պիաֆը, Մորիս Շևալյեն, Շարլ Ազնավուրը, Իվ Մոնտանը, Լայզա Մինելին, Ֆրենք Սինատրան։