Բաղրամյան պողոտա ժամանած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքի հարթակը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Բաղրամյան պողոտա և 18.30-19.00-ը տեղի կունենա հենց փշալարերի մոտ:
Ներկայում կատարվում է տեխնիկայի տեղափոխություն:
Ինչպես արդեն տեղեկացրեց ինք, Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանին միացան «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների` «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը, անդամներ Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: