«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը վաղուց ծրագրված միջոցառում էր»,- araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` հանրահավաքը քաղաքական զինանոցի գործիքներից է և պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել:
«Հանրահավաքը ցույց կտա` ինչ ուժ ունի: Սպասելիքներս մեծ են, կարծում եմ` հանրահավաքին գալու են մարդիկ, ովքեր դժգոհ են այսօրվա իրավիճակից և ունեն սպասելիքներ, ուզում են լսել ինչ-որ լուծումներ»,- ասաց նա` ընդգծելով, որ հանրահավաքն էլ հենց ցույց կտա ապագա ընթացքը:
Միքայել Մելքումյանը վստահություն հայտնեց, որ հանրահավաքին քննարկվող հարցերն այն հարցերն են, որ այսօր հուզում են հանրությանը:
Այն հարցին, թե ինչ է ուզում, պահանջում ընդդիմությունը, Միքայել Մելքումյանն ասաց` ընդդիմությունն ուզում է իր ծրագրերն իրականացվեն, երկիրը գա նոր վիճակի, մարդիկ լավ ապրեն, Հայաստանը դառնա լավ երկիր:
Շողիկ Գալստյան