տուն Լուրեր Հանքը չի վնասում Ջերմուկին եւ Սեւանին. վարչապետը՝ Ամուլսարի մասին

Հանքը չի վնասում Ջերմուկին եւ Սեւանին. վարչապետը՝ Ամուլսարի մասին

148
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում  խոսեց Ամուլսարի հանքի շահագործման մասին: Վարչապետն ասաց, որ  լսել է  բոլորի հակափաստարկները: «Այն տեքստերը, որոնք ասում էին բնապահպանները, լսել եմ 1 տարի առաջ»,-  մանրամասնեց վարչապետը:

Անդրադառնալով միջազգային հանրության ճնշումների լուրերին՝ վարչապետն ասաց, որ եթե  կառավարությունը պիտի ճնշման ենթարկվեր, ապա այլ գործընթաց կլիներ Ամուլսարի շուրջ, ոչ թե մեկ տարի կսպասեին: «Ժողովրդի լեգիտիմությունն ունեցող կառավարությանը ճնշելը շատ դժվար է, եթե ոչ անհնար»,-  ասաց  կառավարության ղեկավարը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ եթե վնասի Սեւանին, Ջերմուկին, ապա փակելու ենք այդ հանքը: Իսկ եթե ոչ, ապա հնարավորություն կտանք հանքն աշխատի: «Իսկ մեր  տվյալները հաստատում են՝ չի վնասում Ջերմուկին եւ Սեւանին»,- պնդեց կառավարության ղեկավարը:

Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ «Լիդիանը» պետք է աշխատի բնապահպանական բարձր չափանիշներով: