տուն Լուրեր Հանքարդյունաբերություն, ՀԷԿ-եր. էկոլոգիական ամենախիստ խնդիրը Հայաստանում

Հանքարդյունաբերություն, ՀԷԿ-եր. էկոլոգիական ամենախիստ խնդիրը Հայաստանում

127
0

Karine

Հայաստանի ամենաառաջին էկոլոգիական խնդիրը դա հանքարդյունաբերությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Մեզ մոտ հետինդուստրիալ զարգացումից իջանք ցածր: Այսինքն հումքային կցորդ ենք, հանում ենք հումքն ու արտահանում, նույնսիկ չենք վերամշակում մեզ մոտ: Եվ դրա համար ամենաբարենպաստ օրենսդրական պայմաններն ենք ստեղծել, որ մարդիկ կարողանան միանգամից արագ հարստանալ»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ պետք է անցնել եղած պոչամաբարների օգտագործմանը:

«Պոչամբարները պետք է օգտագործենք որպես տեխնոգեն հանքավայր: Իսկ անտառածածկ տարածքներում չպետք է հանքավայրեր լինեն, բայց դա էլ մեր Կառավարությունը չընդունեց»,-ընդգծեց Դանիելյանը:

Ըստ նրաˋ ՀՀ -ում երկրորդ կարևոր էկոլոգիական խնդիրը այլընտրանքային էներգետիկայի զարգացումն է:

«Իհարկե շատ լավ է, որ այլընտրանքային արեգակնային էներգետիկայի զարգացման ուղղությամբ քայլեր են արվում,  բայց լիարժեք ներուժը չի օգտագործվում: Փորք ՀԷԿ-րը, որոնք դրական երևույթ էին ընկալվում, այնպես  է իրականացվում, որ հզոր վնաս է տալիս շրջակա միջացավայրին: Մի գետի վրա իրար վրա շարում են ՀԷԿ-երը, ամբողջ ջուրը վերցնում են, ու ոչ ձուկ է մնում, ոչ էկոհամակարգ: Ուղղակի վերանում է, և կողքի գյուղերն էլ մնում են առանց ոռոգման ջրի»,-հավելեց Դանիելյանը: