ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախորդ օրը՝ մարտի 22-ին, հանկարծամահ եղած Հայկ Մարգարյանը Երեւանի բնակիչ էր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ Հայկը լողորդ է եղել, երբեք առողջական խնդիրներ չի ունեցել:
«Խելոք, համեստ, լսող երեխա էր: Մի օր տեղաշոր չի պառկել, որ ասեն՝ վայ, հիվանդ էր: Մի օր չի հիվանդացել: Ընտանիքի անդամներն էլ հաճախ էին գնում տեսակցության, խոսում հետը, ոչ մի բողոք չի ունեցել»,- ասաց հարեւանուհիներից Լարիսա Պարոնյանը:
Հարեւանները պատմեցին, որ Հայկը մահվան օրը՝ առավոտյան է խոսել մոր հետ, ոչ մի բողոք չի ունեցել:
Մանրամասներըˋ սկզբնաղբյուրում: