տուն Լուրեր Հանկարծամահ եղած և հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողներից դեռ տեղեկություններ չկան

Հանկարծամահ եղած և հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողներից դեռ տեղեկություններ չկան

88
0

11727-500x250

Հանկարծամահ եղած զինծառայողի և հայ-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, Araratnews-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկ հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանի հանկարծամահ լինելը: Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ որևէ առողջական խնդիր չի ունեցել զինծառայողը: Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները, և դեռ որևէ նորություն ՊՆ մամլո խոսնակին չի հայտնել: Տեղեկացնենք նաև, որ զինծառայողին երկու ամիս էր մնացել զորացրվելու համար:

Ինչ վերաբերվում է զենք-զինամթերքը թողած և սեփական կամքով հայ-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանին, ապա Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ որևէ տեղեկություն չունի, սակայն, բոլոր հանգամանքները պարզվում են: Հայտնենք, որ Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ծնունդով Արցախից է: