տուն Լուրեր Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

84
0

7f80697d591f0b4d28b078ff19481ae1-zinvor-sniper6001328541729999

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն