տուն Լուրեր Հանգստյան օրերին Ադրբեջանի զինուժը 60 միլիմետրանոց ականանետ է կիրառել

Հանգստյան օրերին Ադրբեջանի զինուժը 60 միլիմետրանոց ականանետ է կիրառել

81
0

zinvor-sahman-562x3753

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: