տուն Լուրեր Հանգստի և ժամանցի համալիրի կառուցման ժամկետը երկարաձգվեց. ներդրողները խնդիրներ ունեն

Հանգստի և ժամանցի համալիրի կառուցման ժամկետը երկարաձգվեց. ներդրողները խնդիրներ ունեն

194
0

karavarutyun1-530x375

ՀՀ կառավարությունը Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 1,3664 հա տարածքում նախատեսված հանգստի և ժամանցի համալիրի կառուցման ժամկետը դարձրեց հինգ տարի:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա, սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքով ներդրողների կողմից հնարավոր չի եղել կառուցապատումը սահմանված 3­-ամյա ժամկետում իրականացնելու:

«Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կստեղծի ներդրողների կողմից հանգստի և ժամանցի համալիր կառուցել, ինչն էլ կնպաստի համայնքում տուրիզմի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-­ ասաց նա: