տուն Լուրեր Հանդիսություններ՝ նվիրված զորավար Անդրանիկի տարեդարձին

Հանդիսություններ՝ նվիրված զորավար Անդրանիկի տարեդարձին

93
0
andranikԱնդրանիկ Օզանյանի 151-ամյակը լրանում է փետրվարի 25-ին:

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախ անդրադարձավ նախորդ տարի իրականացված միջոցառումներին:

Քաղաքապետարանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության ջանքերով Երևանի բոլոր համայնքներում և մարզերում կազմակերպվել են հանդիսություններ` նվիրված զորավարի 150-ամյակին: Միջոցառումներ են անցկացվում տարին երկու անգամ` զորավարի ծննդյան և մահվան օրերին:

«Թանգարանում առկա է 3000 նմուշ, որոնց թվում են Զորավար Անդրանիկի անձնական իրեր, նրա ծննդավայր Շապին Գարահիսար քաղաքի, Գալաթա քաղաքում փոքրիկ բնակարանի և Մշո առաքելոց եկեղեցու մանրակերտերը»,- նշեց Բեգլարյանը:

Թանգարանի տնօրենի խոսքով` Ռուսաստանում լույս տեսած «Հայրենական մեծ պատերազմի 100 հերոսները» և «Առաջին աշխարհամարտի 100 մեծ հրամանատարները» գրքերում Անդրանիկ Օզանյանը համապատասխանաբար երկրորդն ու տասներորդն է:  Նա նաև նշեց, որ շուտով լույս է տեսնելու ծավալուն մի գիրք, որտեղ կներկայացվեն թանգարանի ցուցասրահները, քանդակները և դրվագներ Զորավարի կյանքից: