Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: