տուն Քաղաքական Միջազգային Համերգի ժամանակ Էնրիկե Իգլեսիասը քիչ է մնացել զրկվի մատներից

Համերգի ժամանակ Էնրիկե Իգլեսիասը քիչ է մնացել զրկվի մատներից

162
0

Enrique Iglesias & Pitbull In Concert - Rosemont, Illinois

Հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը ստացել է ձեռքի վնասվածք, երբ փորձել է Մեքսիկայում կայացած համերգի ժամանակ որսալ համերգը լուսանկարահանող անօդաչու փոքրիկ սարքը:

Իգլեսիասը նախկինում էլ նման բան է արել` հանդիսատեսին լուսանկարելու համար: Սակայն այս անգամ դա անհաջող փորձ էր: Նա վնասել է աջ ձեռքի մի քանի մատները, ինչից հետո արնահոսություն է սկսվել: Չնայած վնասվածքին` Իգլեսիասը շարունակել է համերգը, թեպետ ստացած վերքերի արնահոսության պատճառով օգնականները կոչ են արել դադարեցնել համերգը: