տուն Լուրեր Համբուրգի հյուրանոցներից մեկը հրաժարվել է սպասարկել Թրամփին և իր թիմին G20-ի ժամանակ

Համբուրգի հյուրանոցներից մեկը հրաժարվել է սպասարկել Թրամփին և իր թիմին G20-ի ժամանակ

132
0

новый коллаж

Համբուրգում գտնվող Four Seasons (Vier Jahreszeiten) լյուքս կարգի հյուրանոցը հրաժարվել է սպասարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և իր թիմի անդամներին G20 գագաթնաժողովի ժամանակ, որը գերմանական քաղաքում տեղի կունենա հուլիսի 7-8-ը. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Hamburger Abendblatt թերթը:

Չի հաղորդվում, թե ո՛րն է հյուրանոցի կողմից մերժման պատճառը: Հյուրանոցի ներկայացուցիչը հրաժարվել է թերթում հրապարակված տեղեկությունը մեկնաբանելուց:

Ըստ Spiegel Online-ի տվյալների՝ ներկայումս քննարկվում է Բեռլինի «Ադլոն» հյուրանոցի տարբերակը:

Աղբյուրը նշում է, որ 2016-ի դեկտեմբերին այս հյուրանոցում էին հանգրվանել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին՝ քաղաքում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: