տուն Քաղաքական Միջազգային «Համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոնը տեղաշարժվում է»

«Համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոնը տեղաշարժվում է»

110
0

Aleksis CiprasԵվրոպան չպետք Է իրեն դիտարկի որպես «Երկրագնդի կենտրոն», նա պետք Է հասկանա, որ համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոնը տեղաշարժվում Է այլ տարածաշրջաններ: Այդ մասին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով միջազգային տնեսական համաժողովում:

«Աշխարհն առաջվանը չԷ: Մենք Եվրոպայում երկար ժամանակ աշխարհի կենտրոնի պատրանքն ունեինք բառիս բուն իմաստով եւ շարունակում Էինք տեսնել եւ հույսեր կապել միայն մեր մերձավոր շրջապատի հետ,-ասել Է Հունաստանի վարչապետը:-Մինչդեռ մոլորակի տնտեսական կենտրոնն արդեն տեղաշարժվել Է, գնացել Է այդ վայրից, քանի որ նոր հառնող ուժերը ավելի ու ավելի կարեւոր դեր են խաղում տնտեսական ու աշխարհաքաղաքական առումով»:

Նա նշել Է, որ աշխարհում աճում Է Ռուսաստանի դերը:

Ցիպրասը նաեւ հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է վերադառնա համերաշխության ու սոցիալական արդարության նախնական սկզբունքներին, գոտիների ձգման քաղաքականությունը փակուղի Է տանում:

Նրա խոսքով՝ խնդիրները, որոնց բախվում Է Հունաստանը, ոչ միայն այդ երկրի, այլ ամբողջ Եվրամիության խնդիրներն են: «Խնդիրը վերաբերում Է ոչ թե Հունաստանին, այլ եվրոգոտուն ու նրա կառուցվածքին: Հարցն այն Է, թե Եվրամիությունը կկարողանա արդյոք վերստին դառնալ զարգացման, բարգավաճման ու համերաշխության տարածաշրջան, վերստին լինել սոցիալական արդարության հանգույց, թե կշարունակի ընթանալ փակուղով»,-ասել Է Ցիպրասը:

Նա հավելել Է, որ Հունաստանն այլեւս չի կարող միայնակ կրել անցյալի սխալների բեռը: «Իսկ եթե մենք հարկադրված լինենք շարունակել դա անել, ապա կշարունակենք սխալներ գործել»,-ընդգծել Է Հունաստանի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: