Համաշխարհային շուկաները սպասում են, որ Ուկրաինան ֆեֆոլտ կհայտարարի, սակայն Կիևն այդ սցենարից խուսափելու հնարավորություն ունի: TASS-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Նրա խոսքերով՝ վատթարագույն ելքից խոսափելու համար անհրաժեշտ է արևմուտքի ֆինանսական աջակցությունը, որը, սակայն, այս պահին երաշխավորված չէ:
«Ցանկանում եմ, որ Ուկրաինան խոսափի դեֆոլտից: Եվ ես աշխատելու եմ իշխանությունների հետ, որպեսզի համոզեմ դոնոր կազմակերպություններին դրա համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել…
Այս տարի շատ բարդ է լինելու: Նախ և առաջ՝ արտաքին վտանգի պատճառով: Արևմուտքը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մինչև վերջ չեն գիտակցում ինչքան իրական է այդ վտանգը», — նշել է Սորոսը: