Համաշխարհային բանկը որոշել է 2 անգամ ավելացնել Էբոլա տենդի դեմ պայքարի համար տրամադրվող միջոցների ծավալը, այն հասցնելով 400 միլիոն դոլարի: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, լրացուցիչ 170 միլիոն դոլարն ուղղվելու է համաճարակի հետ կապված կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի իրականացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդման համաձայն՝ ներկայումս գրանցվել է վիրուսով հիվանդացության 5 864 դեպք: Նրանց կեսն արդեն մահացել է: 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:
Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդը հնարավոր կլինի կլինիկական հսկողության տակ վերցնել միայն 6-9 ամիս հետո:
Միանգամից մի քանի գիտահետազոտական կենտրոններում աշխատանք է տարվում հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղման ուղղությամբ: Գիտնականներն ակնկալում են, որ այն հնարավոր կլինի մասսայաբար կիրառել արդեն այս տարվա վերջին: