Եվրոպական Միության գլխավոր դատարանը հանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատարանում եկել են եզրակացության, որ մեղադրանքները հիմնված են ոչ թե ՀԱՄԱՍ-ի գործունեության վերլուծության, այլ այն պնդումների վրա, որոնք տարածված են մամուլում և համացանցում: Միաժամանակ, սահմանափակող միջոցներն առայժմ ուժի մեջ կմնան երեք ամիս:
Շատ երկներ` Իսրայելը, ԱՄՆ-ն, Կանադա-ն, շարունակում են ՀԱՄԱՍ-ին համարել ահաբեկչական: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս կազմակերպության վրա էր դրել Երուսաղեմի սինագոգի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Այսօրվա որոշումից հետո վարչապետը կոչ է արել չհանել ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: