Ամերիկահայ Վահագ Դինո Ավադիսյանը(Vahak Dino Awadisian) Կալիֆոռնիայից է: Մասնագիտացած է ֆինանսական ասպարեզում: ԱՄՆ-ում հիմնել է մի շարք ընկերություններ, որոնցից է, մասնավորապես, իր անունով գրանցված «Dino Awadisian» ընկերությունը: Վերջինս, ըստ Ավադիսյանի, մատուցում է ծառայություններ, որոնց շնորհիվ մշակվում են մասնավոր ներդրողների կողմից կառուցապատման խոշոր կոմերցիոն նախագծերը ֆինանսավորելու «ոչ ավանդական եւ այլընտրանքային» ձեւեր: Ընկերության թիրախային ուղղություններն են հանգստավայրերը, առեւտրի կենտրոնները, թեմատիկ պարկերը, հյուրանոցները, կենդանաբանական այգիները, թանգարանները, ընտանեկան հանգստի կենտրոնները եւ այլն:
…
Հայ բիզնեսմենին կասկածում էին, այսպես կոչված, «prime bank»-ի ներդրումային խարդախության գործի հետ կապի մեջ, որում ներգրավված էին Ռիչարդ Թաքերն (Richard James Tucker) ու «Synergy Finance Group» ընկերությունը: Ըստ իրավապահների՝ Թաքերը ձեւական ընկերության միջոցով մեծ փողեր էր վերցրել ներդրողներից՝ նրանց խոստանալով միլիոնավոր դոլարներ վճարված ավանսների դիմաց: 2009-ին «Synergy»-ի հաշվեհամարներին ներդրողներն ավելի քան 3 մլն դոլար էին փոխանցել, սակայն փոխադարձ որեւէ բան այդպես էլ չէին ստացել: 2010-ին, երբ ընկերության հաշիվները սառեցվել էին, այնտեղ հայտնաբերվել էր միայն 236.000 դոլար: Ռ. Թաքերը 2012-ին արժեթղթերի խարդախության գործով մեղավոր էր ճանաչվել եւ 2 տարով ուղարկվել աշխատանքային գաղութ, դատարանը նրան պարտավորեցրել էր շուրջ 2,5 մլն դոլար հատուցել իր «զոհերին»: Իրավապահները գտել էին, որ Թաքերը միայնակ չի գործել, ինչին հետեւել էին այլ ձերբակալություններ Նյու Յորքից մինչեւ Արիզոնա ու Կալիֆոռնիա:
Այն, որ Երեւանի պատմամշակութային հայտնի հուշարձաններից մեկը հանձնվել է մի մարդու, ում անունը շարունակաբար կապվում է ֆինանսական խարդախությունների հետ, արդեն իսկ կասկած է հարուցում այն ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը մարզահամերգային համալիրը գնելու ժամանակ ներկայացրել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ ընկերությունը պարտավորվել է նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն, ըստ կառավարության հաղորդագրության, առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Այսինքն՝ այն ամենը, ինչում, ըստ էության, մասնագիտացած է Ավադիսյանի անունը կրող ամերիկյան ընկերությունը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Նախատեսվում է ստեղծել առնվազն 250 աշխատատեղ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։