տուն Լուրեր Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքին հետևել է Կամո Արեյանը

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքին հետևել է Կամո Արեյանը

84
0

timthumb (14)

Մայրաքաղաքը հերթական անգամ սանմաքրելու և նոր ծառերով համալրելու աշխատանքների ընթացքին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Դավթաշեն վարչական շրջանում քաղաքապետի առաջին տեղակալը նաև անձամբ է ծառեր տնկել: Դավթաշենի կամրջի հարևանությամբ կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, արվեստագետներ, վարչական շրջանի բնակիչներ:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: