տուն Լուրեր Համակարգող խմբի բացթողումն ու դրա հետեւանքները

Համակարգող խմբի բացթողումն ու դրա հետեւանքները

85
0

azatutyun

Հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները ոչ թե պետք է ուղարկվեին կադրերի ռեզերվ, այլ պետք է կանգնեին դատարանի առաջ՝ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին:

Նա նշեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների շարքում են եղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները, ինչպես նաեւ տարբեր քրեական հեղինակություն ունեցող օլիգարխների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ոստիկանությանը տված գնահատականին, ապա Սանասարյանն ասաց, որ այն ոչ ադեկվատ էր:

Դավիթ Սանասարյանը չհամաձայնեց Araratnews.am-ի այն դիտարկմանը, որ Ազատության հրապարակում համակարգող խումբը չէր կարողանում իր պարտականությունները ճիշտ կատարել: Նա ասաց, որ իշխանությունները բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկուսացնում էին, քանի որ վախ ունեին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ՏԻՄ ընտրություններին, ապա Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այսօր նախատեսված է կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում էլ վերջնական որոշում կընդունեն: