ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ, հաղորդում է RIA Novosti-ն: «Պայմանավորվել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրել», — ասել է Սթոլթենբերգն ու ընդգծել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը պահպանելու անհրաժեշտությունը: