Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք կբերվի պայմանավորվածություն։ Այս մասին նա ասել է հեռուստաելույթի ժամանակ։ Հաղորդում է Trend գործակալությունը։
«Այդ բանակցություններում ներկայացված երկու կողմերն էլ, ամենայն հավանականությամբ, կհասնեն փոխըմբռնման, և ձեռք բերված փոխզիջումը կհիմնվի երկու կողմերի համար էլ շահավետ հիմքի վրա», — ասել է Իրանի նախագահը։ Ըստ Ռուհանու՝ ներկայում մեծ տերությունները նախաձեռնություն են ցուցաբերում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու համար։ Բացի այդ, Իրանի արտաքին քաղաքականությունում նույնպես տեղի է ունեցել զգալի առաջընթաց։