տուն Լուրեր Համ ասում ենք՝ գործատուի գործը չի, համ էլ ասում ենք՝ գործատու վճարի....

Համ ասում ենք՝ գործատուի գործը չի, համ էլ ասում ենք՝ գործատու վճարի. Հրանտ Բագրատյան

80
0

hrant

«Հայկական աշխատանքային շուկան սպեցիֆիկա ունի: Որքան էլ տարօրինակ է, բայց գործազրկությունը կանանց մոտ ավելի շատ չի, քան տղամարդկանց մոտ: Կինը որպես պոտենցիալով ուժեղ տեսակ՝  ոչնչով չի զիջում տղամարդուն: Իսկ վերջին 100-150 տարիների ընթացում նրանք բիոլոգիապես ավելի առաջ են գտնվում: Այնպես որ, եթե մի գործատու ունենում է աշխատատեղ, ու ծնելիության խնդիր չի առաջանա, ապա աշխատանքի կվերցնի ավելի կնոջ, ոչ թե տղամարդու»,- այսօր ԱԺ նիստին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որից հետո խոսքը շարունակեց՝ ասելով. «Ով է այսօր ուզում, որ երեխա ծնվի, կա երեք կողմ այս հարցին անդրադառնալու համար՝ 1-ինը աշխատողը՝ կինը, 2-րդը՝ պետությունը, 3-րդը՝ գործատուն: Համ ասում ենք՝ գործատուի գործը չի, համ էլ ասում ենք՝ գործատու դե վճարի: Սա սոցիալիզմ է: Ինչո՞ւ: Որովհետև սոցիալիզմի ժամանակ գործարանը պետական էր»,- եզրափակեց պատգամավորը: