Վերջին շաբաթների ընթացքում Հալեպի արևելյան հատվածում զինված բախումների հետևանքով զոհվել է 338 մարդ, այդ թվում՝ 106 երեխա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը:
«Մենք 4 խնդրանք ունենք. դադարեք սպանել, դադարեք հարձակվել, թույլ տվեք հիվանդներին և վիրավորներին տեղափոխել, թույլ տվեք բժշկական օգնություն տրամադրել»,- նշված է ԱՀԿ-ի հաղորդագրությունում:
Կազմակերպությունը պարզաբանում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Հալեպում վիրավորվել է 846 մարդ, այդ թվում՝ 106 երեխա: