Հայաշատ Հալեպում իրավիճակը վերջին շրջանում համեմատաբար խաղաղ է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ կրակոցների, պայթյունների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են, սակայն ժողովրդին ցնցող երևույթներ, բարեբախտաբար, չեն եղել: Թեպետ լարված իրավիճակն ու թեժ բախումներն այժմ չկան, այնուամենայնիվ, իրավիճակը նախկին նման անորոշ է և անկախատեսելի: «Բնակիչներին ուրախություն է պատճառել նախորդ օրվա ջրամատակարարման վերականգնումը»,- նշեց աղբյուրը:
Հալեպում ջրի և էլեկտրաէներգիայի 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը: Անցնող օրերին Հալեպի բնակչությունը տառապալից օրեր է անցկացրել` ջրհորներից ջուր հայթայթելով և խմելու ջուր գնելով: