Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել` 6 հայ: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Ըստ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել Վիլլաներ թաղամասում:
Զոհվել են` Արման Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և ինքնությունը չպարզված մի կին: Վիրավոր են` Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը և Նազար Զարմինյանը։